Արտակարգ դեպք Երեւանում․ մետրոյի գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի աշխատակցին, որը մահացել է
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են քննչական կոմիտեից։
«Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- նշել են քննչական կոմիտեից։
Կատարվում է քննություն: