Նեւայում հայ է ջրահեղձ եղել
ՀասարակությունՍանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները պարզում են տղամարդու զոհվելու հանգամանքները, ում մարմինը դուրս են բերել Նեւայից, հայտնում է nevnov.ru պորտալը:
Սեպտեմբերի 5-ին քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցները Օբուխովյան պաշտպանության պողոտայի թիվ 100 շենքի դիմաց Նեւայից մարդու աճյուն են դուրս բերել: Դիակի վրա բռնի մահվան հետքեր չեն արձանագրվել:
Ջրահեղձ եղած տղամարդը ծագումով Գյումրիից էր: Նա Սանկտ Պետերբուրգ է եկել Կրասնոդարի մարզից գնացքով (նրա մոտ երկաթուղու տոմս է հայտնաբերվել): Քաղաքացին մոխրագույն մարզաշապիկով էր, նույն գույնի սվիտերով, մուգ մոխրագույն ջինսով, կիսաերկարաճիտով: Նրա մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, գնացքի տոմս եւ 2 բջջային:
Մասունքն ուղարկվել է դիահերձարան մահվան պատճառները պարզելու համար: