Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 6-ին, ժամը 16:25-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աղբյուրակ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայրում աշխատում են 3 մարտական հաշվարկ, անտառտնտեսության աշխատակիցներ և Ծաղկաձորի կոմունալ բաժնի ջրատարներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, հրդեհը մեկուսացվել է:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: