ՈւԵՖԱ-ի նախագահը կողմ է տրանսֆերային պատուհանը մինչև մրցաշրջանի մեկնարկը փակվելուն
ՍպորտՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կողմ է, որպեսզի տրանսֆերային պատուհանը փակվի մինչև մրցաշրջանի մեկնարկը:
«Տեղյակ եմ, որ Եվրոպայում լուրջ քննարկումներ են գնում տրանսֆերային պատուհանը կրճատելու վերաբերյալ, ուշադիր հետևում ենք դրան:
Իմ կարծիքով ճիշտ չէ, երբ ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկում խաղում է մեկ թիմում, իսկ մյուս մասում՝ այլ ակումբում: Երկար ժամանակ է անորոշություն կա:
Հետևաբար կասեմ, որ պատուհանը երկար ժամանակ է բաց, և կողմ եմ կրճատմանը»,- ասել է Չեֆերինը: