Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ» 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ» Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ» «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»


«Մա՛մ, գլուխդ բարձր պահիր»… 8 ամիս` առանց Գեղամի

Yerkir.am-ը գրում է.

8 ամիս առաջ` փետրվարի 8-ին, Թալիշում դիպուկահարի  գնդակից զոհվեց ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նա հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն է իրականացրել: Գեղամը կյանքի գնով կարողացել է ավարտին հասցնել իր գործը՝ կիսատ չթողնելով այն:

8 ամիս` առանց մինուճար որդու… Yerkir.am-ի հետ զրուցել է Գեղամի մայրը` տիկին Արմինան:

Գեղամը ռազմական ճանապարհը սկսել է 17 տարեկանում` բանակ զորակոչվելուց սկսած, «Եղնիկներ» կոչվող զորամասում: Վերջին տարիներին նա ծառայություն էր իրականացնում Մատաղիսում` որպես ինժեներասակրավորական ջոկատի հրամանատար: 2015թ. հոկտեմբերի 11-ին Գեղամը վիրավորվել էր ականի պայթյունից: Վնասվել էր Գեղամի աջ ոտքը, և, դեռ լավ չապաքինված, կրկին մեկնել էր ծառայության: Թեև ծառայության ժամկետը լրացել էր, բայց նա շարունակում էր ծառայել:

Գեղամի հայրն էլ է զինծառայող եղել: Մանուկ հասակից Գեղամը  միշտ հետաքրքրված է եղել բանակով, նրան դուր էր գալիս զինվորական համազգեստը: Տղայի հետաքրքրության կենտրոնը բանակն էր և զինվորական ծառայությունը:

«Գեղամը զոհվեց 21 տարի ծառայելուց հետո: Ապրիլյան պատերազմից հետո նա բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել խրամատների, բլինդաժների կառուցման նպատակով: Ապրիլյան պատերազմից հետո շատ լարված էր, շատ էր չարչարվում, գիշերները ուշ էր գալիս, առավոտները` շուտ գնում, անընդհատ վազքի մեջ էր: Ծառայում էր ջանասիրաբար, նվիրված»,- պատմում է տիկին Արմինան:

Մոր խոսքով` Գեղամը աչքի էր ընկնում անհանգիստ բնավորությամբ, չէր սիրում ծույլերին, չէր սիրում նրանց, ովքեր չէին ցանկանում ծառայել: Եվ երբ խոսք էր գնում այն տղաների մասին, ովքեր մտածում էին բանակից խուսափելու մասին, արտագաղթելու մասին, ասում էր. «Դե, նրանք մնում են` ի՞նչ անեն, թող գնան»: Եվ հակառակը` չվարկաբեկելով այլոց, սիրում էր այն մարդկանց, ովքեր մնում են իրենց հողի վրա ու աշխատում:

«21 տարի է` ես` լարված, աչքս` ճանապարհին: Ամեն անցնող օրը, երբ նա ողջ-առողջ տուն էր գալիս, համարում էի հաջողություն: Քնել եմ այն ժամանակ, երբ իմացել եմ` արդեն տանն է: Նրա խոսակցության միակ թեման բանակն էր, չէ՞ որ կյանքը բանակի հետ էր կապել և ուրիշ ոչ մի տեղ չէր աշխատել: Չէի համարձակվում ասել ու համոզել նրան` բավական է,  ծառայության ժամկետը լրացել է,  ոտքդ վիրավոր է, որ դուրս գա ծառայությունից: Չէի համարձակվում ասել, որովհետև նա շատ էր սիրում ծառայությունը: Մենակ մի բան էր ասում. «Մա՛մ, գլուխդ բարձր պահիր»»,- պատմում է մայրը:

Գեղամը գեղեցիկ ընտանիք ունի` կին և երկու երեխա: Գեղամի մոր նպատակը հիմա մեկն է. «Ուզում եմ` առողջությունս ների, որ գոնե Գեղամի երեխաներին պահեմ, մեծացնեմ, իրենց նպատակին հասցնեմ»:

Տիկին Արմինան ուսուցչուհի է: Գեղամի մահվանից հետո, երբ մտել է դասարան, ասում է` աշակերտները փոխվել էին, լուռ էին, լուրջ և կարծես հասունացած:

Մայրը հիշում է որդու ասածները. ապրիլյան պատերազմից հետո Գեղամը վստահ էր`  դեռ մի 20 տարի պատերազմ չի լինելու, և ամեն ինչ լավ է լինելու, ասում էր. «Պետք է պահես հողը, որ նրանք առաջ չգան: Ուրիշը, ուրիշ պետությունը մեր հողը չի պահելու, մենք ու մեր երեխաները պետք է հողը պահենք»:

Մայրը, արցունքն աչքերին, հիշում է Գեղամի վազքը` այն էլ վիրավոր ոտքով`  հենակով մի կերպ քայլելով: Այդ չարաբաստիկ օրն իր առաջադրանքը կատարելիս, Գեղամը մի պահ ընկերներին ասել է. «Զգում եմ, այստեղ ինչ-որ բան այն չէ»: Քիչ անց դիպուկահարի գնդակը դիպել է ուղիղ սրտին…

Գեղամին զինվորները շատ են սիրել, հարգել: Ծննդյան օրը հեռախոսազանգերը չեն դադարել, զանգում էին թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, թե՛ զինվորները, թե՛ նրանց ծնողները` ասելով. «Շնորհակալություն, կամանդի՛ր, գոհ ենք, որ մեր տղաները քո հրամանատարության ներքո են ծառայել»:

Հ.Գ. Գեղամի ընկերները Մարտակերտում կանգնեցնելու են հերոսի  հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Այն կտեղադրվի Գեղամ Մանուկյանի մահվան տարելիցին` փետրվարին:

Հատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՓաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԿորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է