Թենիսիստուհին մամլո ասուլիսի ժամանակ ճանճի պատճառով ընկել է աթոռից
TVԱմերիկացի թենիսիստ Սլոան Սթիվենսը մամուլի ասուլիսի ժամանակ վախեցել է ճանճից և ընկել աթոռից: Տեսանյութը հայտնվել է Tennis Channel-ի Twitter-ի հաշվում:
Սթիվենսը փորձել է ճանճին սպանել մարզակոշիկով, սակայն չի կարողացել: Նա ճանճը համեմատել է վիշապի հետ և հայտարարել, որ ատում է միջատները:
US Open մրցաշարի 1/4 եզրափակչում ամերիկացի մարզիկը 6:3, 3:6, 7:6 հաշվով հաղթել է լատվիացի Անաստասիա Սևաստովային: Մրցաշարը անց է կացվում Նյու Յորքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50.4 մլն դոլար: