Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է UWW-ի մարզիկների կոմիտեի անդամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: 6 մարզիկների թվում է նաև հայաստանցի աշխարհի չեմպիոնը:
Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել Օլիմպիական խաղերի չեմպիոն Ջորդան Բարոուզը, աշխարհի չեմպիոն Մելոնին Նումոնվինը, կանանցից՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ Յանան Սունը, Օդունայո Ադեկուրոն և Սոֆիա Մատսոնը: