Նիկոլայ Բասկովը համբուրել է ինքն իրեն (տեսանյութ)
TVԵրբեք չես հասկանա, Բասկովն այդքան ինքնասիրահարվա՞ծ է, թե՞ պարզապես հումորի լավ զգացում ունի: «Ռուսաստանի ոսկե ձայնը» Instagram-ում հոլովակ է հրապարակել, որը զվարճացրել է հայտնի երգչի բաժանորդներին:
Վիկտորիա Լոպիրյովայի նորաթուխ փեսացուն առաջիկա հարսանիքի մասին հայտարարելուց հետո դադարել է հրապարակայնորեն սեր խոստովանել Վիկային եւ համատեղ լուսանկարներ հրապարակել: Մինչ Նիկոլայի հարսնացուն հանգստանում է Հունաստանում, մոդելի ապագա ամուսինը, կարծես, ամենեւին չի ձանձրանում առանց սիրելիի:
Բասկովը տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է հեռուստացույցով ցուցադրվող իր համերգի ֆոնին:
Այնուհետեւ երգիչն անսպասելիորեն մոտենում է էկրանին եւ սկսում համբուրել իրեն:
Դատելով տեսանյութի մակագրությունից՝ Բասկովին նկարահանել է Դիմա Բիլանը: