Գյումրու թատրոնը նոր խաղաշրջանը կբացվի «Առնետները» ներկայացմամբ
ՄշակույթԳյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիակական թատրոնն իր 152-րդ խաղաշրջանը սեպտեմբերի 23-ին կբացի «Առնետները» բեմադրությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նույն օրվա համար նախապես հայտարարված «Լիր արքա»-ն բեմ կբարձրանա հոկտեմբերի 8-ին։
«Առնետները» Գյումրու թատրոն է վերադառնում երկարատև ընդմիջումից հետո։ Բեմադրության հեղինակը Լյուդվիգ Հարությունյանն է:
Թատրոնի տնօրինությունը նյարդերից թույլ մարդկանց և հղի կանանց խորհուրդ չի տալիս դիտել ներկայացումը, իսկ մինչև 16 տարեկանների մուտքը խստիվ արգելվում է: Ներկայացումը կցուցադրվի նաև սեպտեմբերի 28 ին։