Մանչեսթեր Յունայթեդի ավագի թևկապը կլինի ծիածանի գույներով
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կաջակցի միասեռականներին,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Կարմիր սատանաների» ավագի թևկապն ի նշան նրանց հետ համերաշխության` կլինի ծիածանի գույներով:
Ավելի վաղ միասեռականների աջակցությամբ հանդես էր եկել ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան` նշելով, որ բոլորը պետք է հարգեն միասեռական ֆուտբոլիստներին: