ՊՍԺ-ի նորեկ Կիլիան Մբապե. Դեմբելեին խորհուրդ տվեցի տեղափոխվել Բարսելոնա
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի նորեկ, հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ իր հայրենակից Ուսման Դեմբելեին խորհուրդ է տվել տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
«Մենք խոսում էինք այդ թեմայով և Ուսմանը հարցրեց իմ կարծիքը: Ես նրան խորհուրդ տվեցի ընդունել «Բարսելոնայի» առաջարկը, քանի որ դա հրաշալի հնարավորություն է:
Նա կարող է հրաշալի խաղալ Մեսսիի և Սուարեսի հետ: «Բարսելոնայում» Դեմբելեն ավելի լավը կդառնա: Նա առանց այդ էլ շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն կարող է ևս մեկ քայլ առաջ կատարել դեպի կատարելություն: Ես և Դեմբելեն ֆուտբոլի հանդեպ մեծ կիրք ունենք:
Խոսակցությունները կապված գումարի մասին... պարզապես անհեթեթություն է: Մեզ հետաքրքրում է միայն խաղը»,- Մբապեի խոսքն է մեջբերում «ESPN»-ը;