ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը հաստատել է, որ Մբապեն կարող է մասնակցել Մետցի հետ հանդիպմանը
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հասկացրել է, որ թիմի նորեկ, հարձակվող Կիլիան Մբապեն պատրաստ է մասնակցել «Մետցի» հետ հանդիպմանը:
«Շաբաթվա սկզբում Մբապեն վերադարձել է Ֆրանսիայի ընտրանու ճամբարից և սկսկել է վերականգնողական աշխատանքները: Անձամբ ես ուրախ եմ, որ կարող եմ նրան խաղադաշտ դուրս բերել արդեն Մետցում:
Հիմա մեր հարձակման գծում կան այն ֆուտբոլիստները, որոնք պետք էին թիմին»,- Էմերիի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ «Մետց»-ՊՍԺ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: