Ինքնասպանությունների հետեւանքով տարեկան ավելի քան 800 հազար մարդ է մահանում
ՀասարակությունԻնքնասպանությունների հետեւ անքով տարեկան ավելի քան 800 հազար մարդ է մահանում։ Այս տխուր վիճակագրությանն ուշադրություն են հրավիրում Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները՝ Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա նախօրեին։
Ինքնասպանությունները 15-29 տարեկան երիտասարդների շրջանում մահվան գլխավոր պատճառներից են ամբողջ աշխարհում։ Ինքնասպանությունների բոլոր դեպքերի 78 տոկոսը բաժին է ընկնում եկամուտի ցածր ու միջին մակարդակով երկրներին։ Ինքնասպանությունների ցուցանիշները նաեւ բարձր են ամենախոցելի խմբերի շրջանում, որոնք ենթարկվում են խտրականությունների, օրինակ միգրանտների,լեսբուհիների, նույնասեռականների, բիսեքսուալների, տրանսսեքսուալների ու ինտերսեքսուալների շրջանում։ Ինքնասպանությունների առումով ռիսկի ամենալուրջ գործոնը նախկինում ինքնասպանության փորձի առկայությունն է։