Ռոմելու Լուկակու. Շուրջ 11 տարի երազում էի աշխատել Մոուրինյուի հետ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ վաղում էր երազում աշխատել Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ:
«Ժոզեն միշտ ցանկանում է, որ ամեն օր իր ֆուտբոլիստները ցույց տան այն, ինչ կարող են: Նա իր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներին հանգիստ չի տալիս: Երբ նրանք խաղադաշտում են, ապա պետք է ցույց տան ողջ ունակությունները:
Խաղադաշտից դուրս Մոուրինյուն ընտանիքի անդամ է դառնում: Նրա հետ կարելի է խոսել և կիսվել: Երազում էի աշխատել նրա գլխավորությամբ շուրջ 11 տարի: Նման հնարավորությունից պարզապես չէի կարող հրաժարվել:
Շնորհակալ եմ նրան այս հնարավորության համար»,- Լուկակուի խոսքն է մեջբերում «BBC»-ն: