Յուվենտուսը ֆավորիտ է, սակայն այս տարի նրանց համար ավելի բարդ է լինելու. Ինձագի
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին գնահատել է «ծեր սինյորայի» շանսերն Իտալիայի ընթացիկ առաջնությունում:
Վերջին վեց տարում թուրինցիները նվաճել են տիտղոսը:
«Այս տարի առաջնությունն ավելի բալանսավորված է, թիմերն ուժեղացել են: Լեոնարդո Բոնուչիի հեռանալուց «Յուվենտուսն» ինչ-որ բան կորցրել է:
Այլ թիմերը նույնպես ուժեղ են: «Նապոլին» լավ տեսք ունի, «Միլանն» ուժեղացել է, «Ինտերը» որակյալ տրանսֆերներ է իրականացրել, «Ռոման»՝ նույնպես:
«Յուվենտուսը» ֆավորիտ է, սակայն այս անգամ հաղթելն ավելի բարդ կլինի»,- Ինձագիի խոսքը մեջբերում է «CalcioNews24»-ը: