Անտոնիո Կոնտե. Ակնկալում եմ Էդեն Ազարի խաղն արդեն վաղը
ՍպորտՄեր կազմում վնասվածք ունեցող խաղացող չկա, ասել է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Պրեմյեր լիգայի չորրորդ տուրից առաջ։ «Չելսին» կհյուրընկալվի «Լեսթեր Սիթիին»։
«Էդեն Ազարի մարզավիճակը մոտենում է օպտիմալին։ Ակնկալում եմ, որ նա վաղը դուրս կգա խաղադաշտ։ Պետք է որոշեմ, թե քանի րոպե նա կխաղա։
Տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փորձեց անել հնարավոր ամեն ինչ։ Ես համաձայն եմ, որ տրանսֆերային պատուհանը պետք է փակվի առաջնության մեկնարկի հետ»,- Կոնտեի խոսքը մեջբերում է «Չելսիի» մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 9-ին կայանալիք «Լեսթեր» - «Չելսի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։