Հրդեհ Մասիս քաղաքում. Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենա
ՀասարակությունՍեպտեմբերի 8-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ այրվում է ավտոմեքենա:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:50-ին: Ամբողջությամբ այրվել է բակում գտնվող «Opel Astra G» մակնիշի 35 FS 465 պետհամարանիշի ավտոմեքենան և տան բակում գտնվող խորդանոցի դուռը, պատուհանը, իսկ տանիքը` մասնակի (մոտ 3 քմ):