ԱԱ. Ազատ ոճի պատանի 4 ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից
ՍպորտԱթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում երեկ պայքարը սկսել են ազատոճայինները։
50-58-69-85 կգ քաշային կարգերում մեր ըմբիշներն անհաջող են հանդես եկել, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գենիկ Ասատրյանը (50 կգ) որակավորման փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Ակբար Կուրբանովին։ Սերոբ Սերոբյանը (58 կգ) նույնպես պարտվել է իր առաջին գոտեմարտում՝ որակավորման փուլում զիջելով ղրղզ Տալգատ Տինչտինբեկովին։
Դավիթ Գևորգյանը (69 կգ) 1/8 եզրափակչում փայլուն հաղթանակ է տարել վրացի Բագրատի Գագնիձեի նկատմամբ, սակայն, քառորդ եզրափակչում տանուլ է տվել իրանցի Մոհամադ Նոխոդիլարիմիին և դուրս մնացել հետագա պայքարից։
Կամո Հակոբջանյանը (85 կգ) որակավորման փուլում առավելության է հասել հույն Ստիլիանոս Ստամատիսի նկատմամբ, բայց հաջորդ գոտեմարտում պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սանդեպ Մանին։
Այսօր գորգ կմտնի Հայաստանի ևս հինգ ներկայացուցիչ։