Արոնյանի հաջորդ մրցակիցը Մատլակովն է
ՍպորտԼևոն Արոնյանը շարունակում է պայքարը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Մաքսիմ Մատլակովը: Երրորդ տուրի դասական առաջին պարտիան կկայանա սեպտեմբերի 9-ին:
Երրորդ փուլ են դուրս եկել նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Պյոտոր Սվիդլերը, Մաքսիմ Լագրավը,Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Կրամնիկը, Վեսելին Վասիլի Իվանչուկը, Անիշ Գիրին և մի շարք այլ գրոսմայստերներ: