Գվարդիոլա. Ագուեռոն վերջին խաղերին չի մասնակցել երկու հիմար մարզիչների պատճառով
Սպորտ«Սիթիի» կազմում վերջին խաղում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսում, իսկ Արգենտինայի հավաքականի խաղերին նա նույնիսկ դաշտ դուրս չի եկել.
«Ագուեռոյի հետ ամեն ինչ կարգին է: Վերջին շրջանում նա խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ երկու հիմար մարզիչ ունի: Սա է միակ պատճառը: Ոչ ոք կասկածներ չունի Սերխիոյի որակների հարցում, բայց մենք 20 կամ 21 ֆուտբոլիստ ունենք: Պետք է ազնիվ գտնվենք ֆուտբոլիստների հետ և բոլորին միևնույն կերպ վերաբերվենք:
Չկա նման բան, որ երբ Ագուեռոն խաղում է, ես գոհ եմ նրանից, իսկ երբ չի խաղում, գոհ չեմ: Ես երեխա չեմ, այլ` երեք երեխաների հայր: Ես փորձում եմ միայն արդար գտնվել այն ամենի հանդեպ, ինչին հավատում եմ: Բոլորն ունեն պատճառներն ու փաստարկներն ասելու. «Ես արժանի եմ խաղալ»: Ոչ միայն Ագուեռոն, մյուսները ևս»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը: