«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Սթոք Սիթի»-ի հետ
ՍպորտՖուտբոլի Անգլիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվել էր «Սթոք Սիթի»-ին (2:2):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջինը խաղի հաշիվը բացեցն «Սթոք Սիթի»-ի ֆուտբոլիստները: Էրիկ Մաքսիմ Չուպոն բացեց խաղի հաշիվ: Առաջին կեսի վերջնամասում հաշվի հավասարությունը վերականգնեց Ռեշֆորդը: Այնուհետ 57-րդ րոպեին Լուկակուն հաշիվը դարձրեց 1:2: Ընդամենը 6 րոպե անց նույն Չուպոն դարձավ դուբլի հեղինակ՝ 2:2:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և աչքի ընկավ ակտիվ գործողություններով: Հայ կիսապաշտպանը փոխարինվեց 83-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ունի 10 միավոր և առաջատարն է:
Հաջորդ հանդիպումը «Կարմիր սատանաները» կանցկացնեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում՝ մրցելով «Բազել»-ի դեմ: