Ազատ ոճային ըմբիշները մեդալ չնվաճեցին աշխարհի առաջնությունում
ՍպորտԱզատ ոճի պատանի ըմբիշները առանց մեդալների են վերադառնում աշխարհի առաջնությունից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները՝ Առաքել Մովսեսյանը (46 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Գեորգի Ներսիսյանը (63 կգ), Ռազմիկ Սիմոնյանը (76 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ) զիջեցին մեդալների համար պայքարում: