Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Կրծքագեղձի ամենատարածված հիվանդության՝ մաստոպաթիայի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

Ինչպես գրում է doctors.am-ը, կրծքագեղձի  առավել  տարածված  հիվանդությունը  համարվում  է  մաստոպաթիան (ֆիբրոզ-կիստոզ հիվանդություն): Այն  դիտվում  է  կանանց  20-60%-ի մոտ, հաճախ   30-50 տարեկան  հասակում: 

Մաստոպաթիան  կրծքագեղձում  դիսհորմոնալ  հիպերպլաստիկ  պրոցես  է: Ըստ  Առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  սահմանման, ֆիբրոզ-կիստոզ  հիվանդությունը   բնութագրվում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլիֆերատիվ  և  ռեգրեսիվ  փոփոխությունների  լայն  սպեկտրով, էպիթելային  և  շարակցահյուսվածքային  բաղադրիչների  անկանոն  հարաբերությամբ: Մաստոպաթիան  համարվում  է  ֆակուլտատիվ  նախաքաղցկեղ, նրա  պրոլիֆերատիվ  ձևերի  առկայության  դեպքում  կրծքագեղձի  քաղցկեղի   առաջացման  հավանականությունը  3-5  անգամ ավելի  բարձր է:

Մաստոպաթիայի  առաջացման  գործում  կարևոր  նշանակություն  ունեն


- վերարտադրողական (ռեպրոդուկտիվ)  շրջանի  անբարենպաստ  առանձնահատկությունները,
- ժառանգական  նախատրամադրվածությունը,
- ներզատիչ  գեղձերի  առաջնային  կամ  միջնորդավորված  դիսֆունկցիան,
- լյարդի  հիվանդությունները,
- շաքարային  դիաբետը  և  կոլագենոզները,
- սնման  բնույթի  և  ռեժիմի  խախտումները:

Մաստոպաթիաների  ժամանակ  հորմոնային  համակարգերի  ֆունկցիոնալ  վիճակի    վերլուծությունը  բնութագրվում  է  սեկրեցիայի  դիսբալանսով  ինչպես  հիպոթալամո-հիպոֆիզար  մակարդակում (պրոլակտինի, լյուտեինիզացնող, ֆոլիկուլոխթանիչ, ադրենոկորտիկոտրոպ  հորմոնների  գերարտազատում, թիրեոտրոպ  հորմոնը  հարաբերականորեն  կայուն է), այնպես  էլ  պերիֆերիկ  մակարդակում (կորտիզոլի  և  տեստոստերոնի  գերարտազատում, պրոգեստերոնի  թերարտազատում):  Հարկ  է  ընգծել  պրոլակտին/պրոգեստերոնային ցուցիչի  (ինդեքսի) նշանակությունը`  ինչպես  պրոլակտինի  անմիջական   գերակշռմամբ, այնպես  էլ  պրոգեստերոնի  հարաբերական  նվազմամբ: Հայտնի  է, որ  պրոգեստերոնը  նվազեցնում  է  կրծքագեղձի  հյուսվածքում  պրոլակտինի  ընկալիչների  (ռեցեպտորների)  քանակը, իսկ  գլյուկոկորտիկոիդները  և  անդրոգենները  ավելացնում  են  այն:

Տարբերում  են  մաստոպաթիայի  տարածուն (դիֆուզ)  և  հանգուցավոր (օջախային)  ձևեր: Դիֆուզ  ձևերը  լինում  են  կիստոզ, ֆիբրոզ,  գեղձային  բաղադրիչների  գերակշռմամբ  և  խառը:

Կլինիկական  պատկերը: Հիվանդության  սկզբնական  շրջանում (մաստալգիա, մաստոդինիա)  հիվանդները  գանգատվում  են  կրծքագեղձերում  ցավային  ցգացումից, որը  սկսվում  է  դաշտանից  մի  քանի  օր  առաջ: Ցավերը  հաճախ  ունեն  կաուզալգիկ  բնույթ, տեղակայում  են մեկ  կամ  երկու կրծքագեղձերում, ճառագայթում  են  անութափոսի, թիակի  կամ  ուսահոդի  շրջան: Ցավային  զգացումները  սովորաբար  ուժեղանում են  դաշտանային  ցիկլի  երկրորդ  փուլում, նվազում  կամ  անհետանում  են  դաշտանի  սկսման  հետ:  Աստիճանաբար  ցավային  համախտանիշը  դառնում  է  ավելի  ինտենսիվ   և  մշտական: Շոշափելիս  առկա  է  կրծքագեղձերի  խիստ  ցավոտություն, և  դիֆուզ  պնդացում: Կարող  են  շոշափվել  պնդացած  հատվածներ  առանց  հստակ  սահմանների, ձգանների  կամ  մանր  հատիկավորության  (ՙկոտորակների՚) տեսքով:  Կարող  է  դիտվել  տարբեր  բնույթի արտադրություն  պտուկից:

Բաց  գույնի, ջրիկ  կամ  կաթնանման  արտադրությունները  վկայում  են  ոչուշ  սկսված  պրոցեսի  մասին,  իսկ  մուգ, կանաչավուն  կամ  շագանակագույն  արտադրությունները`  հիվանդության  մեծ  վաղեմության  մասին:

Մաստոպաթիայի  հանգուցավոր  ձևի  դեպքում  կրծքագեղձում  պնդացումներն  ավելի  հստակ  են  և  հիշեցնում  են  ուռուցքը: Տարբերակիչ-ախտորոշիչ  նշանակություն  ունի  պրոցեսի  ցիկլային  բնույթը. մաստոպաթիկ  հանգույցն  ավելի  արտահայտված  է  դաշտանից  առաջ  և  նվազում է  դաշտանի  սկսման  հետ:  Բացի  այդ, մաստոպաթիկ  հանգույցները  մարմնի  տարբեր  դիրքերում  փոխում  են  տեղակայումը, չափսերը  և  կոնսիստենցիան: Ափով  կրծքավանդակի  պատին  սեղմելիս  այն  դադարում  է  որոշվել  (Քյոնիգի  բացասական  ախտանշան):

Մաստոպաթիայի  ախտորոշման  ժամանակ  կարևոր  նշանակություն  ունեն  ուլտրաձայնային  և  մամոգրաֆիկ  հետազոտությունները:

Մաստոպաթիայի  դեպքում  մամոգրաֆիկ  հետազոտության  ժամանակ  դիտվում  է կրծքագեղձի  կամ  նրա  բաժինների  տարածուն, ձգանային  խավարում  և  լուսավորումներ (կիստաներ): Խավարման  ֆոնի  վրա  առկա  մանր  կալցինատները (միկրոկալցիֆիկատներ)  կարող  են  վկայել  պրոցեսի  չարորակացման  մասին: Բուժումը  պետք  է  կրի  էթիոպաթոգենետիկ  բնույթ, պետք  է  հայտնաբերել  հիվանդության  առաջացման  պատճառը  և  վերացնել  այն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  արդյունավետ  բուժման  գրավական կարող  է  լինել  հետևյալ  կանոնների  պահպանումը.


- անամնեզի  մանրազնին  հավաքում,
- ուղեկցող  հիվանդությունների  բուժում,
- լրացուցիչ  հետազոտություններ (կրծքագեղձի  քաղցկեղի  ժխտում),
- համալիր  մոտեցում  (ազդեցություն  ախտաբանական  պրոցեսի  տարբեր  օղակների  վրա,
- բուժման  փուլային  ընթացք,
- պարբերաբար  հսկողություն:

Դիֆուզ  մաստոպաթիայի  բուժումն  ունի  պահպանողական (կոնսերվատիվ) բնույթ: Այն  սկսում  են  ոչհորմոնային  դեղամիջոցների  կիրառմամբ:  Նշանակում  են  կալիումի յոդիդի  միկրոդեղաչափեր (միկրոյոդոթերապիա), հակաօքսիդանտ  վիտամիններ (A,E), հանգստացնող (սեդատիվ)  ազդեցությամբ  դեղամիջոցներ (բրոմկամֆորա, ֆիտոսեդատիվներ), պրոլակտոստատիկներ (մաստոդինոն, բրոմկրիպտին), հեպատոպրոտեկտորներ (կարսիլ, հոֆիտոլ): Արտահայտված  ցավային  համախտանիշի  դեպքում  բավականին  արդյունավետ  է  դիմեքսիդի  (դիմեթիլսուլֆօքսիդի) տեղային  կիրառումը  թրջոցների  ձևով:  Ոչ հորմոնային  բուժման  անարդյունավետության  դեպքում, կախված  հիվանդի  էնդոկրին  պրոֆիլից  նշանակում  են  համապատասխան  հորմոնային  դեղամիջոցներ (արական  և  իգական  սեռական  հորմոններ, հակաէստրոգեններ, թիրեոիդին, տեղային  ազդեցությամբ  հեստագեններ):

Հանգուցավոր  մաստոպաթիայի  դեպքում  բուժումը  վիրահատական  է:  Կատարվում  է  կրծքագեղձի  սեկտորալ  մասնահատում  շտապ  հյուսվածաբանական  հետազոտմամբ:

 

 

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան