Հայ ֆուտբոլիստները մասնակցել են ԱՊՈԵԼ-ի դեմ հանդիպմանը
ՍպորտԿիպրոսի առաջնության 3-րդ տուրում «ՆԵԱ Սալամիսը» սեփական հարկի տակ պարտվել է ԱՊՈԵԼ-ին 1:4 հաշվով:
Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տարոն Ոսկանյանը և Դավիթ Մանոյանը:
Այս խաղից հետո «ՆԵԱ Սալամիսը» 2 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ 4-րդ տուրում «ՆԵԱ Սալամիսը» կհյուրընկալվի «Դոկսային»: