Արա Զոհրաբյանը 1002 ձայնով վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
ՀասարակությունՓաստաբանների պալատում սեպտեմբերի 9-ին առավոտյան ժամը 9։00-ին մեկնարկել էր Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները։ Միակ թեկնածուն Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր։ Ա. Զոհրաբյանն ընտրվել է 1002 ձայնով.«1852 ընտրողից մասնակցել է 1087 ընտրող, որից 1002-ը կողմ է քվեարկել, 69-ը դեմ, 14 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, 2-ը սահմանված նմուշին չեն համապատասխանել»։ Փաստաբանների պալատի կանոնադրության փոփոխության հաստատմանը կողմ է արտահայտվել 1041 ընտրող, 25-ը՝ դեմ, 19-ը քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 2-ը՝ չեն համապատասխանել սահմանված նմուշին։