Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 36–ամյա վարորդը Mercedes-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 36-ամյա Արմեն Սելյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼV 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Ա. Սելյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Միխայլովկա գյուղի բնակիչ, 21-ամյա Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի և դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում