«Խլեշը»՝ սպանելու շարժառիթ. ինչու է ժամկետային զինծառայողը 30 անգամ կրակել ծառայակցի վրա
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Արցախի դիրքերից մեկում 2016թ. հոկտեմբերի 15-ին ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանի սպանության գործով ամբաստանյալ Ռազմիկ Խուդավերդյանը մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
NEWS.am-ի հետ զրույցում Ռազմիկ Խուդավերդյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ընդունում է, որ Վահագն Վիրաբյանը մահացել է իր կրակոցից:
«Դեպքից հետո Ռազմիկը գնացել եւ հայտնել է, որ ինքը կրակել է Վահագնի վրա, քանի որ նա սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել իր հասցեին, զինվորական լեքսիկոնով ասած «խլեշ» հայհոյանք է հասցրել, ինչի պատճառով էլ 30 կրակոց է արձակել Վահագն Վիրաբյանի ուղղությամբ: Այս փաստը մենք չենք էլ վիճարկում»,- ասաց պաշտպանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում