Հնարավոր է՝ ԱՄՆ տարածքում մրրիկների պատճառը տաքացող Արկտիկան է. գիտնականներ
ՀասարակությունԱմերիկացի գիտնականների ենթադրությամբ՝ վերջին տասնամյակում ԱՄՆ տարածքում հզորագույն մրրիկների պատճառը, հնարավոր է, տաքացող Արկտիկան է: «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկները կարող էր առաջացնել ջերմաստիճանային ռեժիմի բարձրացումը:
Քորնելի համալսարանի գիտնականների խոսքով՝ տաքացող Արկտիկան մթնոլորտային «շրջափակում» է առաջացրել եւ դանդաղեցրել է շրջապտույտ կատարող բարձրլեռնային քամին, որը նաեւ «շիթահոսք» է կոչվում: «Հարվի» արեւադարձային մրրիկը կործանարար է եղել, քանի որ փոթորիկը կանգ է առել արեւմուտքի եւ արեւելքի 2 համակարգերի միջեւ, ինչպես նաեւ այլ ուղղություններով շարժվելու հնարավորություն չի ունեցել: Հատկապես այս պատճառով ջրի մեծ զանգված է փլուզվել մի տարածքի վրա, փոխանցում է «Ակտուալնիե Նովոստին»: