Ինյեստա. Կհեռանամ, թե կմնամ, «Բարսելոնան» իմ տունն է
ՍպորտԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան պատմել է, թե ինչպես են ընթանում «Բարսելոնայի» հետ բանակցությունները գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
«Կարծում եմ, որ դա նորմալ իրավիճակ է, սակայն դա իմ ու ակումբի խնդիրն է, որը կլուծենք ինքներս: Վաղուց ենք բանակցում, գործերը հանգիստ առաջ են շարժվում: Իմ միակ ցանկությունն է անցկացնել հաջող մրցաշրջան եւ հասնել հաջողության: Կհեռանամ, թե կմնամ, «Բարսելոնան» իմ տունն է, եւ այստեղ չկա ինձ զայրացնող ոչինչ: Ապագայիս հարցով դեռ վերջնական որոշում չեմ կայացրել, սակայն կենտրոնացված են ավելի քան երբեք: Մտածում եմ հաջող հանդես գալու մասին, իսկ հետո կորոշեն գլուխս, սիրտս ու մարմինս»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ 33-ամյա իսպանացու գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018թ. հուլիսը: Ինյեստան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է: