Kia-ն եվրոպական շուկայի համար նոր հավաք քրոսովեր է ներկայացրել
ՀասարակությունԵվրոպական շուկայի համար նոր հավաք՝ Kia Stonic քրոսովերը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբերի 12-ին՝ Ֆրանկֆուրտի ավտոշոուի շրջանակում: Նորույթն արդեն տեղ է գտել Kia-ի վահանակում:
Stonic-ը պատրաստվել է եվրոպական Rio-ի նոր գեներացիայի հարթակի վրա: 4140 մմ երկարությամբ, 1760 մմ լայնությամբ, 1520 մմ բարձրությամբ ամենագնացն ունի 2580 մմ անվային բազա: Ուղեբեռի տարողությունը 352 լիտր է, փոխանցում է NJCar.ru-ն: Հայտնի է, որ Հին աշխարհի համար ավտոմեքենան կստանա 3 բենզինային շարժիչ՝ 1,0-լիտրանոց 3-գլանանի 118 ձիաուժ հզորությամբ տուրբոշարժիչ, ինչպես նաեւ Kia Rio-ից մթնոլորտային ագրեգատներ՝ 1,4 եւ 1,25 լիտր ծավալով, 99 եւ 84 ձիաուժ հզորությամբ: