Արագած լեռը բարձրացած ու մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են
ՀասարակությունՍեպտեմբերի 11-ին, ժամը 08:55-ին փրկարարները հայտնաբերել են Արագածում մոլորված քաղաքացիներին:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21:48-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացի (երկուսը Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը և չեն կարողանում գտնել վերադարձի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ. Թ.-ը և 2 Վրաստանի Հանրապետության քաղաքացի Արագած լեռան Քարե լճի մոտակայքից հեռվացել են արշավախմբից, մոլորվել են և չեն իջել լեռան վրայից: