Սերժ Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: