«Էլ կլասիկո»-ի օրը փոխվել է
ՍպորտԻսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Ռեալ»-«Բարսելոնա» խաղի օրը փոխվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էլ կլասիկո»-ի օրը փոփոխության է ենթարկվել, քանի որ «արքայական ակումբը» դեկտեմբերի 20-ին, երբ նախատեսված էր հանդիպումը, պետք է մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: «Ռեալ»-ի խնդրանքը բավարարվել է «Լա լիգա»-ի կողմից, և հանդիպումը հետաձգվել է դեկտեմբեի 23-ին:
Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը կկայանա դեկտեմբերին ԱՄԷ-ում: