Նեմանյա Մատիչ. ՄՅՈւ-ն պետք է ամեն ինչ անի խումբը գլխավորելու համար
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Բազելի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Չեմպիոնների լիգան կարևոր մրցաշար է, որը թույլ է տալիս խաղալ Եվրոպայի ուժեղագույն թիմերի դեմ: Իհարկե, հուզված եմ: Հաճելի է խաղալ 70 հազար երկրպագուների առջև: Ակնկալում եմ լավ երեկո և հիանալի արդյունք մեզ համար:
Ֆուտբոլին եմ հետևում ամբողջ Եվրոպայում: «Բազելի» դեմ եմ խաղացել «Բենֆիկայում» հանդես գալու ժամանակ: Գիտեմ, որ բարդ մրցակից է:
Լավ խումբ ունենք, լավ թիմերով: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի գլխավորենք այն»,- Մատիչի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին: