Բեյլ. Նախորդ մրցաշրջանում դաշտ էի դուրս գալիս` ցավազրկող ներարկումներ կատարելով
Սպորտ«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է, որ նախորդ մրցաշրջանում վտանգի է ենթարկել իր առողջությունը թիմին օգնելու համար:
«Երբ դուք երեք ամիս շարքից դուրս եք մնում, դժվար է մի փոքր ևս սպասելը:
Իհարկե, հեշտ է ասել, որ ես պետք է ավելի երկար հանգստանայի, բայց երբ տեսնում ես, որ քո թիմակիցները այդ շատ կարևոր խաղեր են անցկացնում, դժվար է նստել տեղում:
Խաղալու համար ստիպված էի լինում ցավազրկող միջոցներ օգտագործել: Հնարավոր է` պետք է համբերատար լինեի, որպեսզի առողջանայի: Դա ինձ թույլ կտար ավելի լավ խաղալ և անել այն, ինչ ես չէի կարողանում անել կոճի շրջանցում ունեցած ցավերի պատճառով»,- Բեյլի խոսքերն է փոխանցում «EL Pais»-ը:
Նախորդ մրցաշրջանում Գարեթ Բեյլը Լա Լիգայի 19 հանդիպման է մասնակցել և դարձել է 7 գոլի հեղինակ: