Չեմպիոնների լիգա. Ասենսիոն կարող է բաց թողնել Ռեալ-ԱՊՈԵԼ խաղը
Սպորտ«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղը կիպրական ԱՊՈԵԼ-ի հետ:
Այսօր` սեպտեմբերի 11-ին, մադրիդցիները մարզում են անցկացրել, սակայն Ասենսիոն չի մարզվել ընդհանուր խմբի հետ, հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Մինչ ընդհանուր խումբը մարզվել է խաղադաշտում, Ասենսիոն աշխատել է մարզասրահում: Մարզմանը չի մասնակցել նաև հարձակվող Կարիմ Բենզեման: Ֆրանսիացին, հիշեցնենք, վնասվածք էր ստացել «Լևանտեի» հետ խաղում (1:1) և շարունակում է վերականգնվել:
Հիշեցնենք` «Ռեալ»-ԱՊՈԵԼ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: