ՈւԵՖԱ-ի նախագահ. Եթե ես ցանկանում եմ հայտնի դառնալ, ինչպես Պլատինին, ապա պետք է հեռացնեմ ՊՍԺ-ին եվրագավաթներից
ՍպորտՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, մեկնաբանելով Նեյմարի և Կիլիան Մբապեի տեղափոխությունը ՊՍԺ, գնահատել է փարիզյան ակումբի հնարավոր պատիժը ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար:
«Եթե ես ցանկանում եմ հայտնի դառնալ, ինչպես Պլատինին, ապա պետք է հեռացնեմ ՊՍԺ-ին եվրագավաթներից:
Հավատացած եղեք, մենք չենք վախենա պատժել նման ակումբին: Ոչ ոք չի կարող լինել օրենքից դուրս»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն կհետազոտի ՊՍԺ-ի տրանսֆերային գործարքների փաստաթղթերը: