Թոմաս Մյուլեր. Ցանկություն ունեցել եմ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի առաջատարներից Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ երկու տարի առաջ ունեցել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ցանկություն:
«2015-ին ունեցել եմ այդպիսի շրջան, երբ մտածել եմ «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերաս շարունակելու մասին, սակայն «Բավարիայի» ղեկավարությունը համոզեց ինձ մնալ: Ինձ ասացին, որ ես կարեւոր խաղացող եմ, եւ թիմն ունի իմ կարիքը: Դրանից հետո այլ ակումբների մասին չեմ մտածել»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Sport1.de-ն:
27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով այժմ հետաքրքրվում են «Արսենալը», «Չելսին» եւ «Լիվերպուլը»: