ՊՍԺ-ի նախագահ. Որոշ ակումբներ Մբապեին առաջարկում էին ավելի շատ, քան մենք
ՍպորտՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին պատմել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար այս ամռանը պայքարել են նաեւ այլ ակումբներ:
«Դա մրցակցային պայքար էր: Որոշ ակումբներ նրան առաջարկում էին ավելի շատ գումար, քան մենք: Ցանկացած մեծ ակումբ ցանկանում էր ձեռք բերել Մբապեին, սակայն մենք նրան պատմեցինք մեր նախագծի ու ամբիցիաների մասին:
Նա ֆրանսիացի է, փարիզցի, եւ այս ակումբը նրա սրտում էր: Մբապեն ցանկանում էր մնալ Ֆրանսիայում եւ պաշտպանել նրա գույները Չեմպիոնների լիգայում: Նա ցանկանում է պատմություն կերտել այստեղ եւ սիրում է ՊՍԺ-ն»,- Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 18-ամյա Մբապեն այս ամռանը «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ: