Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութ Քիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար Մելոյան Անխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ» «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»


Կուսաթաղանթի վերաբերյալ տարական պատկերացումներ և այլ հարցեր. Սեքսապաթոլոգը պատասխանում է հարցերին

Lifestyle

Aroxj.am-ի ընթերցողների Հարց Բժշկին խորագրով ուղղված հարցերին պատասխանում է սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: 

Գայանե/Հարց- Բարև Ձեզ, ինձ մոտ կա սեռական ցանկության պակաս: Ընդհանրապես ցանկություն չեմ ունենում, խնդրում եմ ասեք՝ դա ինչի՞ց է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Սեռական ցանկության նվազման կամ բացակայության պատճառները բազմազան են` տարիք, դեպրեսիա, սթրես, նևրոզ, անկանոն սննդակարգ, հորմոնային որոշ խանգարումներ: Սեռական ցանկության նվազումը բնորոշվում է սեքսուալ երևակայության աղքատացմամբ, սեռական ցանկության նվազմամբ կամ լրիվ բացակայությամբ, ինչը լրջորեն անհանգստացնում է անձին և հաճախ պայմանավորված չէ ոևէ հիմնական հիվանդությամբ: Սեռական ցանկության տևական բացակայությունը կարող է պատճառ հանդիսանալ խոր միջանձնային խնդիրների, անձի նևրոտիզացիայի, ինչպես նաև տարբեր սոմատիկ հիվանդությունների զարգացման համար:

Վարդան/Հարց- Բարև Ձեզ: Մի քանի օր առաջ գնացի սեռավարակի համար անալիզ տվեցի,պարզվեց որ ինձ մոտ առկա է Գարդներելլա և սնկային: Երկու բժշկի մոտ գնացի. մեկը դեղեր նշանակեց, մյուսը ասաց, որ լուրջ բան չի, հենց իմունիտետդ բարձրանա կվերանան այդ հիվանդությունները: Կխնդրեի ինֆորմացիա տայիք այդ հիվանդության վերաբերյալ և արդյոք հնարավոր է առանց որևէ բուժման վերանան այդ հիվանդությունները:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Գարդներելան բավական լայն տարածում գտած հիվանդություն է: Գարդներելան համարվում է կանացի հեշտոցամուտքի մանրէ, որը բավական տարածված է: Այն կարող է հայտնաբերվել մրսածության, հորմոնային խանգարման, երկարատև հակաբիոտիկոթերապիայի հետևանքով: Այս հիվանդության պատճառներից մեկն այն է, որ կնոջ հեշտոցում կան լակտոբակտերիաներ, որոնք առաջացնում են թթվային միջավայր: Այն ճնշող ազդեցություն ունի այդ մանրէների վրա: Երբ լակտոբակտերիաների ճնշող ազդեցությունը սկսում է նվազել, գարդներելայի համար բարենպաստ միջավայր է ստեղծվում: Գարդներելոզի ժամանակ լինում է սպեցիֆիկ ձկան հոտ, թույլ քանակի սպիտակ, մոխրագույն արտադրությամբ: Չի բացառվում, որ գարդներելան առաջանա, ինչպես արդեն նշեցինք, անտիբիոտիկների օգտագործումից հետո` մրսածության հետեւանքով կամ, ինչպես նաեւ ներհեշտոցային լվացումներից: Իր բուժման մեխանիզմով գարդներելան ամենահեշտ բուժվող հիվանդություններից մեկն է համարվում: Բուժումից հետո պետք է պարտադիր բարձրացվի հեշտոցի թթվայնությունը, կարգավորվի դիմադրողականությունը, իսկ դրա համար նշանակվում են անհրաժեշտ դեղամիջոցներ:

Արարատ/Հարց- Ես 22 տարեկան եմ: Ինձ մոտ սեռական ակտից հետո աջ ամորձու շրջանում նկատվում է անհանգիստ վիճակ, մեկ-մեկ նաև ցավեր: Նման բան նկատվում է նաև սեռական օրգանի գրգռվելուց հետո: Օրգազմի ժամանակ նույն աջ ամորձին կծկվում, փոքրանում է: Մեկ-երկու ամիս է ինչ կա այս խնդիրը: Ինչի հետ է դա կապված, վտանգավոր է արդյոք: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Ցավը յուրովի ազդանշան է սեռական համակարգի անառողջ վիճակի վերաբերյալ:  Նման պատկեր կարող է առաջանալ սեռական օրգանների, մասնավորապես, ամորձիների շագանակագեղձի,  սերմնաբշտերի, սերմնածորանների բորբոքման ժամանակ: Պետք չէ հապաղել, ցանկալի է ստուգվել՝ ցավի բնույթը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար: Ստույգ ախտորոշման համար պետք է նաև սերմնահեղուկի մանրակրկիտ հետազոտություն կատարել, որից հետո նշանակել համապատասխան բուժում: Առո՛ղջ եղեք:

Գոհար/Հարց- Ես շատ հազվադեպ և շատ կարճ տևողությամբ եմ զգում սեռական բավարարվածություն: Ի՞նչ անել: 

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Օրգազմը սեռական գրգռման գագաթնակետն է, որն ուղեկցվում է բավարարվածության և հաճույքի ուճեղ զգացումով: Այն տեղի է ունենում սեռական հարաբերության ավարտին` էրոգեն գոտիների /հիմնականում՝ սեռական օրգանների/ մեխանիկական խթանման դեպքում: Սեռական բավարարվածության խնդիրները կարող են պայմանավորված լինել ամենատարբեր գործոններով՝ հոգեբանական, ֆիզիկական կամ միջանձնային: Իհարկե, այն կարելի է վերականգնել , պարզապես անհրաժեշտ է առաջին հերթին պարզել վերջինիս պատճառները: Պարզապես պետք չէ շատ ուշացնել, որովհետև հնարավոր է հետագայում այդ վիճակը ազդի Ձեր նյարդային համակարգի վրա, ինչպես նաև սեռական ցանկության վրա և, ի վերջո, Ձեր միջանձնային հարաբերությունների վրա: Հնարվավոր է նաև ժամանակի խնդիր լինի, եթե Դուք նոր եք սկսել սեռական կյանքով ապրել և շատ երիտասարդ եք, կարող է ժամանակի ընթացքում խնդիրը կարգավորվի, նույնիսկ ծննդաբերությունից հետո:

Լյուսի/Հարց-Եթե կուսաթաղանթն արտաքինից փակ է, նշանակում է՝ տվյալ աղջիկը կույս է:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ- Կուսաթաղանթը արտաքինից փակ կամ բաց չի լինում: Դա բարակ թաղանթ է, որը մասնակի փակում է հեշտոցը և տեղակայված է հեշտոցամուտքից 2-3 սմ խորության վրա: Այն կարող է լինել կլորավուն, մեկ կամ մի քանի անցքով, հաճախ բավականին մեծ, նույնիսկ մատի շրջագծով: Երբեմն կուսաթաղանթը լինում է կիսալուսնաձև: Կուսաթաղանթի ամբողջականությունը չի խախտվում միանգամից: Դրա համար պահանջվում է մի քանի սեռական հարաբերություն: Ուստի հնարավոր է, որ հերթական սեռական հարաբերությունը ուղեկցվի արյան հետքերով: Սակայն դա միանշանակ չէ, քանի որ լինում են կուսաթաղանթի տարբեր տեսակներ և տեղակայումներ, որից և կախված է այն փաստը, թե ինչպես կխախտվի կուսաթաղանթի ամբողջությունը: Այստեղ նաև դեր է խաղում սեռական հարաբերության բնույթը, առնանդամի ներհրման բնույթը, առնանդամի չափը: Երբեմն հենց առաջին սեռական հարաբերությունից կուսաթաղանթը ամբողջովին խախտվում է և հաջորդող հարաբերության ընթացքում այլևս որևէ արյան հետք չի նշմարվում:

Նելլի Գ./Հարց- Հարգելի բժիշկ: Գանգատվում եմ կանացի սեռական օրգանի արտաքին շրթունքի վրա անտանելի քորով, որը սկսվում է ամեն երեկո: Առավոտյան քորի զգացում չեմ ունենում, կամ՝ հազվադեպ, իսկ երեկոյան ուժեղ քորի զգացում: Ունեցել եմ սնկային հիվանդություն՝ բուժվել եմ: Այտուցված վիճակ՝ չկա նախքան քորը, քորից հետո այն կարմրում է և այտուցվում ցանի տեսքով: Հարց: Ինչի՞ արդյունք կարող է լինել, գուցե կա՞ ալերգիա, արդյո՞ք դա լուրջ խնդիր է: Կանխավ շնորհակալություն:

Վրեժ Շահրամանյան, սեքսապաթոլոգ-Ալերգիայի տարբերակը չի բացառվում: Սակայն Ձեր նկարագրած պատկերը  կարող է պայմանավորված լինել լիարժեք չբուժված կամ կրկնվող սնկային ախտահարմամբ կամ բորբոքումով: Նման դեպքերում է ցանկալի է կատարել սեռավարակների ստուգում, ընդ որում՝ ԵՐԿՈՒՍՈՎ: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել սեռական օրգանների հիգիենային /օրը 2 անգամ լվանալ գոլ ջրով` օգտագործելով ինտիմ հիգիենայի համար նախատեսված հատուկ գելեր/, օգտակար են նաև Երիցուկի թուրմով լվացումները: Սրանք այն միջոցներն են, որոնք կարելի է կիրառել` առանց տեսնելու և հետազոտելու: Առողջ եղեք:



Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել Ադրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա Սողոմոնյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Բոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Որքան մոտ է կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալու պահը, այնքան սաստկանում է ռազմական գործողություններով դիրքորոշումներն ամրապնդելու գործընթացը. Զաքարյան Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին Ֆուտբոլի ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Իրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին ԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանԿԺԴՀ-ն և Ռուսաստանը բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն Axios. Իրանի վերաբերյալ Թրամփի պնդումները «անսպասելիորեն զարմացրել են Նեթանյահուին» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Նարեկ Կարապետյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել․ տեսանյութՔիչ առաջ ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 եւ 35/65 տեղամասային կենտրոնների արդյունքները․ Գոհար ՄելոյանԱյն, ինչ քիչ առաջ կատարվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ոչ այլ ինչ է, քան դասական այլանդակություն․ Իվետա ՏոնոյանԹրամփը սկսել է քննարկել երրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվելու հարցը․ ReutersԷրդողանը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգՍկսենք խոշոր դրվագներից․ Գոհար Մելոյան«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը հնարավոր է կարիերան շարունակի «Ռեալում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnրՄիլիոնից մեկը. Կիսով չափ կարմիր, կիսով չափ դեղին խնձորը Նոր Զելանդիայի աստղն է դարձելՄենք պարկեշտությամբ ենք կաշկանդվում, բայց անբարեվարքությանն արձագանքում ենք․ Գոհար ՄելոյանՄիխայիլ Գալուստյանի նախկին կինը խոստովանել է, որ ճանաչել է նրա սիրուհուն դեռևս ամուսնալուծությունից առաջ և հյուրընկալել է նրան իր տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBankՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԺողովրդական աշխարհազորի տղաները միանում են ստորագրահավաքինՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանՅունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայությունԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Կարևոր արձանագրումներ․ Մարիաննա Ղահրամանյան