ԱՄՆ-ի պետական պարտքն անցել է 20 տրլն դոլարից
ՏնտեսությունԱՄՆ-ի պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 20 տրլն դոլարը: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Մարտի կեսին պարտքի շեմը սառեցվել էր 19,84 տրլն դոլարի նիշին: Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրենք էր ստորագրել շեմի ժամանակավոր բարձրացման մասին: Ներկայում ցուցանիշը հասել է 20,164 տրլն դոլարի եւ շարունակում է աճել: