Իբրահիմովիչ. Ծունկս գրեթե վերականգնվել է, շարունակեք աջակցել ինձ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է իր վերականգնման փուլի մասին:
«Ծունկս գրեթե վերականգնվել է: Ցանկանում եմ, որ բոլորը զինվեն համբերությամբ եւ երբ վերադառնամ, աշխարհը կիմանա այդ մասին: Շարունակեք աջակցել ինձ, եղեք համբերատար, եւ ես կվերադառնամ ավելի ուժեղ, քան երբեւէ»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Aftonbladet-ը:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ծնկի վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում, որի վերջնամասը բաց թողեց: Ավելի վաղ նշվում էր, որ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է ձմռանը: