Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


«Երբ բացասական դեր էի խաղում, իրական կյանքում մարդիկ քաշվում ու վախենում էին ինձանից». Սյուզան Պապյան

NEWS.am STYLE-ը գրում է.

Մերօրյա հայկական հեռուստասերիալների ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սյուզան Պապյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է «Որոգայթ», «Սիրո գերին», «Ուրիշի հոգին» եւ մի շարք այլ սերիալներից, իր հեռուստատեսային կարիերան սկսել է որպես հաղորդավարուհի, իսկ մասնագիտությամբ Սյուզանը լրագրող է, նաեւ հոգեբան:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է լրագրությունից կինո անցնելու, բացասական դերերով հանդես գալու եւ առաջիկա նորությունների մասին:

Սյուզան, հեռուստատեսությունում Ձեր մուտքը սկսել եք որպես հաղորդավարուհի: Ինչպե՞ս կայացավ անցումը կինո:

Շատ պատահական… Հրավեր ստացա նկարահանվելու Գոռ Վարդանյանի «Չգրված օրենք» ֆիլմում: Այդ նկարահանումներն ամենահիշարժանը դարձան իմ կյանքում, քանի որ աշխատեցի պրոֆեսիոնալ կասկադյորների հետ, ես էլ մի տեսարանում մի քիչ կասկադյոր էի :) Սերիալում նկարահանվելու հրավերը նույնպես անակնկալ էր: Առաջին հեռուստասերիալը «Որոգայթ»-ն էր, ու հենց դրանից հետո հասկացա, որ իմ նոր մասնագիտությունը գտավ ինձ՝ առանց իմ կարծիքը հարցնելու:

Ինչո՞վ Ձեզ գրավեց դերասանական արվեստը:

Դա ամենաֆանտաստիկ մասնագիտությունն է: Ապրելով քո կյանքը փորձում ես նաեւ այլ կյանքեր եւ կերպարներ: Շատ կերպարներ եմ մարմնավորել: Ոմանք ինձ ծանոթ էին իրական կյանքում, ոմանք՝ անծանոթ: Ինձ հետաքրքիր է ծանոթանալ նրանց հետ, իմ ներսում գտնել կամ հորինել այդ կերպարը: Եվ սկսվեց ուսումնասիրելու ու սովորելու մեծ աշխատանքը, որը շարունակվում է մինչ օրս:

Ինչո՞ւ էիք ընտրել լրագրողի մասնագիտությունը եւ ինչո՞ւ հետագայում չշարունակեցիք դրանով զբաղվել:

Լրագրողի մասնագիտությունն ընտրեցի, քանի որ հեռուստատեսությամբ հեղինակային հաղորդում ունեի: Այդ պահին ընտրությունս շատ տրամաբանական էր: Որպես լրագրող աշխատել եմ ե՛ւ հեռուստատեսությունում, ե՛ւ թերթի խմբագրությունում: Հետո կյանքը նոր էջեր է բացում, նոր հնարավորություններ… Ինձ դուր է գալիս նորացնել ինձ, իսկ մասնագիտությանս գուցե մի օր վերադառնամ:

Լրագրող լինելն օգնո՞ւմ է Ձեզ այս ոլորտում. օրինակ՝ լրատվամիջոցների հետ շփման հարցում:

Մեդիայի հետ շփման հարցում՝ ոչ: Այսօր լրագրության նոր կանոններ են գործում: Լրագրությունը դարձել է մակերեսային՝ ինտրիգ եւ շոու: Իհարկե, դա ժամանակի թելադրանքն  է, սակայն ինձ համար այդ ամենը շատ տարօրինակ է: Իսկ որպես դերասան՝ լրագրողի մասնագիտությունը շատ է օգնել, սակայն ինձ առավել օգնել է իմ երկրորդ մասնագիտությունը՝ հոգեբանությունը: Հոգեբան լինելն է ինձ օգնում կառուցել իմ կերպարները:

Սյուզան, հիմնականում բացասական կերպարների եք մարմնավորում: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները Ձեզ հենց այդ դերերում տեսնում:

Չգիտեմ, գուցե բացասական դերերն ինձ ավելի են դուր գալիս, այդ պատճառով էլ ավելի լավ են ստացվում: Բացասական կերպարն ավելի խորն է, ավելի գունեղ, այն խաղալու համար պետք է երկար մտածես, գտնես երանգներ, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի: Ժամանակի ընթացքում տիրապետում եմ որոշ գաղտնիքների, այնպես որ՝ ուրախ եմ, երբ ինձ բացասական դերեր են առաջարկում:

Առհասարակ, ինչպիսի՞ կերպարների եք սիրում մարմնավորել:

Սիրում եմ մարմնավորել ուժեղ կանանց, ովքեր ոչ թե հանձնվում են, այլ պայքարում: Իմ բոլոր դերերը հենց այդպիսին էլ եղել են:

Եղե՞լ են դեպքեր, երբ անծանոթների կողմից վատ արձագանքների եք արժանացել հենց այդ բացասական կերպարների պատճառով:

Անկեղծ ասած՝ ոչ: Մարդիկ հաճախ նույնացնում են դերասանին եւ կերպարին: Երբ բացասական դեր էի խաղում, իրական կյանքում մարդիկ քաշվում ու վախենում էին ինձանից, նույնիսկ նկարվելու համար շատ զգույշ էին մոտենում, էլ ո՞ւր մնաց վատ արձագանքեին: Այդ ամենը շատ զվարճալի էր եւ մտածելու տեղիք է տալիս:

Ձեր գործընկերներից ո՞ւմ հետ եք առավել հաճույքով աշխատում:

Գործընկերների հարցում, միանշանակ, իմ բախտը բերել է: Շատ տաղանդավոր, հայտնի, սիրված դերասանների հետ պատիվ եմ ունեցել աշխատել: Այնքան շատ բան եմ սովորել բոլոր իմ խաղընկերներներից, որ դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել:

Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն եք ամենից շատ հավանել:

Ես բոլոր կերպարներն էլ շատ սիրում եմ: Դրանք հենց այնպես չեն ստեղծվում: Կերպարը լիարժեք դարձնելու համար պետք է գունավորես այն: Դա շատ հետաքրքիր եւ դժվար աշխատանք է:

Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ կրկին տեսնենք հաղորդավարուհու դերում:

Կյանքը հետաքրքիր է իր անակնկալներով, իսկ իմ կյանքում այդ անակնկալները շատ հաճախ են լինում: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է:

Այս շրջանում կա՞ն նոր նախագծեր, որոնց շուրջ աշխատում եք:

Այո, նոր սերիալում նկարահանվելու հրավեր եմ ստացել, իսկ մանրամասները՝ շուտով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզան Պապյանի Facebook-ի էջից

Փաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»