Բենզեմայի հրաժարագինը նոր պայմանագրով կկազմի 1 մլրդ եվրո
ՍպորտՀայտնի է այն գումարը, որը «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի նոր պայմանագրում կսահմանվի որպես հրաժարագին:
Օգոստոսի վերջին տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս կերկարաձգի պայմանագիրը մադրիդցիների հետ մինչև 2021 թվականը, այն դեպքում, երբ գործող պայմանագիրն ավարտվում է երկու մրցաշրջանից:
«France Football»-ը հայտնում է, որ այս շաբաթ պայմանագրի երկարաձգման մասին կհայտարարվի պաշտոնապես: 29-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի մեկ միլիարդ եվրո:
Բենզեման 2009 թվականին է տեղափոխվել «Ռեալ» «Լիոնից»: Մադրիդյան թիմի կազմում հարձակվողը 371 հանդիպման է մասնակցել, դարձել է 182 գոլի և 104 գոլային փոխանցման հեղինակ: