Ոստիկանությունը բացահայտել է կաշառակերության դեպքը Գորիսի համալսարանում
ՀասարակությունՈստիկանության ԿՀԴՊ ԳՎ և Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ Գորիսի համալսարանի ուսանողներից մեկը 2015 թվականին ընդունվել է համալսարան, դասերին ու քննություններին չի մասնակցել, բայց ստացել է գնահատականները։
Պարզվել է, որ ուսանողի հայրը կաշառք է տվել համալսարանի փոխտնօրենին։ Կաշառքներ են տրվել բնագիտության ֆակուլտեի գործավարուհուն, որն էլ այն փոխանցել է տնտեսագիտության ֆակուլտետի դեկանին։
Հարուցվել է քրեական գործ։