Ավետ Բարսեղյանը ինտելեկտուալ փորձության կենթարկի հայտնիներին. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ավետ Բարսեղյանը կներկայանա նոր հեռուստանախգծով: Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից Tert.am Life–ին հայտնում են, որ «Հայաստան ջան» ծրագիրը ինտելեկտուալ պայքար է, որը կընթանա երկու թիմերի միջև:
«Մասնակից յուրաքանչյուր եռյակը, որը կազմված կլինի հայտնի և սիրված արտիստներից, կփորձի պատասխանել ավելի շատ հարցերի, որոնց միջոցով կուտակած միավորների հանրագումարն էլ կորոշի խաղի ելքը: Հինգ փուլից կազմված խաղի ընթացքում կհնչեն բացառապես Հայաստանի ու հայերի պատմությանը, մշակույթին, խոհանոցին ու արվեստին վերաբերող հարցեր: Առանձին փուլով մասնակիցները կստուգեն նաև հայրենագիտության ոլորտի իրենց գիտելիքները»,– հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: