«Ես ինձ մեղավոր եմ զգում». Ջորջ Քլունի
LifestyleՋորջ Քլունին բացահայտում է, որ երեք ժամը մեկ օգնում է կնոջը` Ամալին, որպեսզի նա կրծքով կերակրի երկվորյակներին
Քլունիների ընտանիքում երկու նորածինների հետ ոչ ոք չի կարողանում քնել:
Հայտնի դերասան Ջորջը պարզաբանել է, որ նա երեք ժամը մեկ արթնացնում է իր կնոջը` Ամալին, որպեսզի օգնի նրան, քանի որ նա կրծքով կերակրում է նորածիններ Էլլային եւ Ալեքսանդրին:

«Այո´, ես անում եմ դա երեք ժամը մեկ, եւ եթե չանեմ դա, ես ինձ մեղավոր կզգամ»,- անկեղծացել է դերասանը հարցազրույցներից մեկի ժամանակ: Հարցազրույցում նա հավելել է նաև, որ մասնակցել է «Suburbicon» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: