Ռեալն առաջիկա օրերին նոր պայմանագիր կկնքի Իսկոյի հետ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ուրբաթ օրը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ,- վստահեցնում է «Soy Madridista»-ն:
Աղբյուրի համաձայն` կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2022 թվականը:
Իսպանացու գործող պայմանագիրը «արքայական ակումբի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Իսկոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: