Ռուս մոդել Եկատերինա Լիսինայի ոտքերն ամենաերկարն են ճանաչվել աշխարհում. ֆոտոշարք
LifestyleՌուս հայտնի մոդել Եկատերինա Լիսինան հեղինակավոր Գինեսի ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող կինը: Ինչպես հայտնում է 29-ամյա աղջկա հասակը 205.74 սմ է, իսկ ոտքերի երկարությունը՝ 133 սմ:

ORER.news-ի փոխանցմամբ՝ ինչպես նշում է kp.ru-ն, հայտնի մոդելը բնակվում է Պենզա քաղաքում: Նա հունվարին դիմել էր Գինեսի գրքի ղեկավարությանը, որի արդյունքում էլ ռեկորդակիր է եղել միանգամից 2 անվանակարգում՝ «Աշխարհի ամենաերկար ոտքեր» և «Աշխարհի ամենաբարձրահասակ մոդել»:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ Եկատերինան ճանաչվել էր Ռուսաստանի ամենաբարձրահասակ կին:

Աղբյուրի հավաստմամբ՝ Լիսինան դեռ մանկուց զբաղվել է սպորտով ու պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի է: Նա դեռ վաղ մանկուց միշտ բարդույթավորված է եղել իր հասակի պատճառով, սակայն 19 տարեկանում հասկացել է, որ բարձր հասակը իր ամենամեծ առավելությունն է, այլ ոչ թե թերությունը: