Անչելոտի. Սովոր եմ քննադատության, սակայն հիմա այն չափազանց շատ է
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է իրեն ուղղված քննադատություններին:
«Քննադատությունը բավական շատ է: Ես սովոր եմ դրան, սակայն, եթե անկեղծ, հիմա այն չափազանց շատ է: Ես երեկ չեմ ծնվել, իսկ շատերը խոսում են տակտիկայի, ռազմավարության ու խաղացողների դիրքերի մասին: Ֆուտբոլն ավելի պարզ է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport-ը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում գերմանական մամուլը Անչելոտիին շատ է քննադատում «Բավարիայի» ոչ տպավորիչ խաղի համար: